Սիրելի ընկեր, եթե դու մրսել ես, ապա քեզ կօգնեն իմ խորհուրդները. պետք է խմել կիտրոնով թեյ:
Архив автора: daliatadevosyan
Հեքիաթ փշատերև ծառի մասին
Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…
Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…
Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։
Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։ Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։
Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ պապը գալիս է անտառ, տեսնում է, որ բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:
Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…
Հարցեր և առաջադրանքներ
- Կապույտով ներկված բառերը դո՛ւրս բեր տեքստից և օնլայն բառարանի օգնությամբ գրի՛ր դրանց բացատրությունը:
- Ինչո՞ւ էր գարնանը զարմանում փշատերևը:
- Բնութագրի՛ր փշատերևին:
- Ե՞րբ տխրեցին մյուս ծառերը: Ինչո՞ւ նրանք տխրեցին:
- Ի՞նչ է խնդրում փշատերևը բվին:
- Երբ Ձմեռ պապն իմացավ փշատերևի գեղեցիկ արարքի մասին, ի՞նչ ասաց: Նշի՛ր Ձմեռ պապի խոսքը:
Սովորողի հաշվետվություն
Մայրենի
Ընթերցում և քննարկում ենք հեքիաթներ, առակներ, բանաստեղծություններ, հանելուկներ…
Ինքներս հորինում ենք մեր իսկ հեքիաթները, հանելուկներն ու աքրոստիկոսները:
- Ցանկությունների ծառը․ հորինուկների շարք
- Ճանապարհորդ տերևը. հորինուկ
- Բանջարեղենային հեքիաթներշ
- Սովորողները պատմում են կրթահամալիրում իրենց սիրելի վայրի մասին
- «Իմ մասին» .պատմում են սովորողներն իրենց բլոգներում
Մաթեմատիկա
Երեխաները կազմում են տարբեր թեմաներով խնդիրներ և մեկը մյուսին առաջարկում է լուծել դրանք:
Սիրով խաղում և լուծում ենք լուցկիներով խնդիրներ, դասարանում մեծ խանդավառությամբ քննարկում ենք ֆլեշմոբյան խնդիրներ:
Հորինում ենք ամանորյա խնդիրներ
Տեխնոլոգիա
Յուրաքանչյուր նախագծի թեմայով ունենում ենք հետաքրքիր տեխնոլոգիական դասեր: Աշխատում ենք կավով, պլաստիլինով, գունավոր թղթերով և թափոններով:
- Ամանորյա զարդարանք. գունավոր գլխարկ
- Պատրաստում ենք գդալներով տոնածառ
- Տերևոտ ծիտիկներ
- «Խնկոյանական օրեր». պլաստիլինե մկնիկ
- Թթուդրիկի ծեսը կրթահամալիրում
Նկարչությւոն
Աշխատում ենք տարբեր նյութերով՝ գուաշ, մատիտ, յուղամատիտ:
Նկարում ենք նաև Paint ծրագրով:
Մարմնակրթություն
Մենք վազում ենք, ցատկոտում, կարողանում ենք գնդակով նետումներ և փոխանցումներ կատարել: Կազմակերպում ենք մրցումներ, խաղում ենք էստաֆետային խաղեր:
Մարզատոն
Ճամփորդություններ
Սեպտեմբեր՝
- Արևմտյան ռադիոն պատմում է Արզական կատարած ճամփորդության մասին. ռադիոլուր
Բարձունքը հաղթահարված է. Արզականի Սուրբ Նեղուց վանքՆոյեմբեր՝ - Ճամփորդություն դեպի Ջրվեժ անտառապարկ
- Նախապատրաստվում ենք ճամփորդությանը. քարտեզ
Դեկտեմբեր՝
Այցելություն Հենրիկ Մալյանի թատրոն
Պատմում եմ․․․ Դեպի Մալյան թատրոն
Ընտանեկան նախագծեր՝

Ցանկություտնների ծառը
Մի անգամ մի տղան անունը ազատ գնաց գյուղ: Տեսավ մի ծառ ու ասաց ես ինչ ծառ է ասաց ազատը ու ծառը իրեն պատասխանեց քո ցանկություները ասա:
Ճանապարհորդ տերևը
Լինում է, չի լինում մի տերև: Մի օր այդ տերևը զարթնեց, իրերը հավաքեց ու գնաց ճամփորդության: Գնաց , գնաց ու տեսավ իր ընկերներին: Նրանց հետ մի փոքր խաղաց ու շարունակեց ճանապարհը: Այնուհետև ճանապսարհին գանձ գտավ և վերադարձավ տուն:
Իմ սիրելի վայրը կրթահամալիրում
Ես Դալիյան եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:Այսօր կպատմեմ, թե կրթահամալիրում որ վայրն է ինձ համար ամենասիրելին: Իմ ամենասիրելի վայրը մարմնակրթության դահլիճն է: Այտեղ մարզանք եմ անում:
