Архив за день: 29.04.2020

 Ծույլ մեղուն

 

Լինում  է, չի լինում մի ծույլ մեղու:  Այս մեղուն շատ ծույլ և ալարկոտ էր:  Նա չէր ուզում աշխատել: Ամեն օր պառկում էր տերևի վրա և քթի տակ երգում էր, որից միայն տզզոց էր գալիս: Բոլոր մեղուները ասում  էին նրան.

— Ինչու՞  ես պառկել, գնա՛ աշխատիր :

Իսկ մեղուն ասում էր.

-Իմ  ձեռքն է ցավում:
Եվ ամեն անգամ աշխատանքից խուսափելու համար մեկ մեղվի ձեռքն էր ցավում, մեկ ոտքն էր ցավում և այդպես շարունակ:

Մի անգամ, երբ մեղուն կրկին պառկած էր տերևի վրա, մի հսկա գորտ եկավ  և տեսավ ծույլ մեղվին:  Գորտը մտածեց, որ մեղուն սատկած  է և կերավ նրան: Այսպես մեղուն իր ծուլության համար պատժվեց:

Ծույլ մեղուն