-
Երեք օր առաջ Արևմտյան դպրոցի սովորողները մասնակցեցին մարզական ստուգատեսին: Շաբաթվա ո՞ր օրն էր մարզական ստուգատեսը, եթե վաղը կիրակի էլուծում ՛1) պատ՛ չորեք շաբթի
Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։
Ասածն արած է։
Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։
Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։
Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։
Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։
Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։
Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։
Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։
Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։
Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։
Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։
Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։
Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։
Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։
— Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։
— Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։
Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։
Վճռում են որ Փանոսը խեղդվել է։
Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։
Մի լուծ եզ – սայլին կամ գութանին լծելու 2 եզ
Տակով անել – տակը գցել, վրան ուլ գալ, ծածկել
Մեծարք – քե, ուրախություն, մեծարանք
Օքմին – մարդ
տակն անել – այստեղ՝ ինչ-որ բանի (ջրի) տակն անցնել, սուզվել
դուռը ծերպ անել – դուռը մի քիչ բացել
եղեգնուտ – եղեգով պատված տեղ
վեր ածած – թափված
գեղահավան – ամբողջ գյուղով
ղըչրղու – աղմուկ-աղաղակ
Հարցեր և առաջադրանքներ
1.Փորձի՛ր բացատրել:
գործը ձախ գնալ-գործ վատ գնում
միտք անել-մտածել
ձենի վրա վեր են կենում-ձայնը լսելու պես արտնանալ
տակն անել-տակը գցել
ճամփան ծռել-ճամփեն փոխել
քեֆի տաք ժամանակն է-ուրախության ժամանակ
վրա տալ-հարձակվել
մթան հետ-մթին
գլուխը քարը-ինչ լինի լինի
դես Փանոս, դեն Փանոս , ամեն տեղ փանոս
2. Պատմի՛ր Փանոսի որսորդության մասին:Փանոսը կացինով խփում բադերին լճի վրա ու կացինը ընկնում լծի մեջ
3. Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր:
Ինքը մի բարի մարդ է լինում ինչ գործ որ բրնում ձախ է գնում:
Շատ է քաշում, թե՝ քիչ :էտ ել ինքը կիմանա ծառը ճռ ճռալով գալիս է զարկուն տակովն անում սելը ջարդում, եզներմժնել հետը:
Ասում է՝ գլուխը քարը չեղավ չեղավ գոնե մի բադ սպանեմ տանեմ կանգաս տամ:
Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա քեֆի էլ էն տաք զամանակն է:
4. Ձախորդ Փանոսին նամակ գրի՛ր:
Ձախորդ փանոս բարեվ ձեզ: Ես կարդազել էմ ձեր մասին դուք լավ ու բարի մարդ էք: դուք միքիչ զգուշ եղեք ամենինչ կլինի լակ: երորդ դասարան: Դալիյա
5. Հեքիաթը Փանոսի անունից համառոտ պատմի՛ր:
Իմ անունը Փանոս է ես ապրում եմ գյուղում, մի օր որոշեցի գնամ անտառ ծառ կտրելու, ծռաը կտրելուց ընգավ սայլի վրա սայլը ջարդվեց :վեկալեցի կացինը ու գնացի տուն, ճանապարին լճի վրա բադեր տեսա: Կացինով խփեցի բադերին, կացինը գնաց ջրի հատակը շորերս հանեցի մտա որ կացինը գտնեմ , կացինը չգտա բայց շորերս գողացար:
Այտպես տկլոր գիշերով ես գնացի գյուղ:
Հովանես Թումաննյանը ծնվել է 1869թ. -ի փետրվարի 19-ին, լորվա Դսեղ գյուղում: Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, :Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ[]:Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ[6]:1883 թվականից բնակվել է Թիֆլիսում:դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին:թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։

Բանաստեղծի հայրը՝ Հովհաննես աղայի ավագ որդին՝ Ասլան (հետագայում՝ Տեր-Թադևոս) Թումանյանցը (1839-1898), Սանահինի վանքում երկու տարի դպրի պաշտոն զբաղեցնելուց հետո՝ 1874 թվականին՝ 35 տարեկանում, հակառակ իր կամքին ձեռնադրվում է քահանա։ Ծիծաղելով հաճախ է կրկնել «Մարդ չդառա, տերտեր դառա» ասացվածքը։ Քահանա դառնալ էր ստիպել հայրը, որն այն ժամանակ շատ էր ցանկացել, որ որդիներից մեկը տերտեր դառնա։ Բանաստեղծը և եղբայրը՝ Ռոստոմը, ծնվել են, երբ նրանց հայրը դեռ աշխարհական է եղել։ Թումանյանը հոր նկատմամբ խորը հարգանք և սեր է տածել․
| Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ իմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական, բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող[24]։ |
полосатый тигр был красивый но очень сердитый.
вечером они смотрели телевизор потом большой тигр укладывал маленького тигра спать и пел ему песенки.
Սիրելի ընկեր, եթե դու մրսել ես, ապա քեզ կօգնեն իմ խորհուրդները. պետք է խմել կիտրոնով թեյ: